ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չէինք վերցրել, որ առաջնագիծ «թողեք, եկեք» խաբար անողներին, պատերի տակ գնդակահարեինք․ Փաշինյան

Մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չէինք վերցրել, որ առաջնագիծ «թողեք, եկեք» խաբար անողներին, պատերի տակ գնդակահարեինք․ Փաշինյան

Նորմա՞լ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000 կամ 7000 մարդ տարավ կոտորեց, 5000 զոհ մենք չունենք։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով պատերազմի հետևանքների և զոհերի թվի մասին, Փաշինյանը նշեց․

«Պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու մարմնով կպած մարդ է եղել, զոհվել է, դա ստուգելի փաստ է։ Մենք նույնքան հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, ու տասնյակ այդպիսի օրինակներ։ Մենք կռիվ ենք տվել, իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել, որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի միլիմետր ավելի բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար։

Ես այս ամբիոնից ասել եմ՝ մենք Վարդան Մամիկոնյանի, Արամ Մանուկյանի սերունդներն ենք։ Գուցե մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չէինք վերցրել, որ առաջնագիծ խաբար անողներին՝ «թողեք, եկեք, ինչ գործ ունեք, կառավարության շենքը․․․»։ Այ, որ լիազորություն ունենայինք, պատերի տակ գնդակահարեինք․․․»,-ասաց նա՝ չավարտելով միտքը։

  • Կիսվել: