ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր քաղաքական թիմն այնքան կիրթ է, որ մենք ամեն օր  չենք ասում՝ գիտեք, էս Նիկոլը հղի կնոջը գցեց ավտոյի տակ․ Գեղամ Նազարյան

Մեր քաղաքական թիմն այնքան կիրթ է, որ մենք ամեն օր  չենք ասում՝ գիտեք, էս Նիկոլը հղի կնոջը գցեց ավտոյի տակ․ Գեղամ Նազարյան

Իրենք ասում են՝ անձը բռնության կամ հեղաշրջման կոչ է անում, ես էլ ասում եմ՝ հասկացանք, բայց նայեք՝ ով է այդ կոչն անողը. Տաթեւ Վիրաբյա՞նը, բայց հիշո՞ւմ եք ինչ իրավիճակ էր, մի ամբողջ Արցախ ենք կորցնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ակտիվիստների կլանավորումներին:

«Այդ պահին, իրականում, եթե մենք մի քիչ ավելի առողջ հասարակություն լինեինք, կարծում եմ՝ մեկ միլիոն նման գրառում կլիներ: Մարդը, այդ պահին սիրտը չպայթելու համար ինչ ասես՝ կարող է ասել կամ գրել: Իշխանությունն էլ պետք է հաշվի առնի՝ ինչ իրավիճկ էր, ինչ հուզական փուլ էր եւ ըստ այդմ, որոշումներ կայացնի: Նույնը վերաբերում է Ավետիք Իշխանյանին»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը:

Նա հարցադրում արեց՝ ի՞նչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե դեռ մինչեւ Արցախի ողբերգական դեպքերը, հանկարծ լսեր, որ քաղաքապետի երդման արարողության ժամանակ ծախսվել է 220 հազար դոլար. «Ամեն օր այդ մասին կխոսեր: Իսկ մեր ընդդիմությունն այնքան համեստ, կիրթ է, որ մեկ անգամ ասում ենք՝ լավ չէր, անհարմար էր, ու հետո ասում ենք՝ դե արդեն ասեցինք, ինչու անընդհատ ասենք: Պահվածքի խնդիր է, անհարմար են զգում, ասում են՝ ինչքա՞ն ասենք, որ ինչ-որ մեկը սպառնում էր մեկի ականջը կծել, ու դա որեւէ հետեւանք չունեցավ:  Նույնիսկ ընկերական դատ չեղավ, որ ասեն՝ աղջիկ ջան, ականջ կծելու սպառնալիքը մեր ֆրակցիային հարիր չէ: Ինչ-որ պահի պետք է կանգ առնենք, եթե կանգ չառնենք, գնալու ենք դեպի նոր աղետ:

Օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գործառույթը բոլորովին այլ է, քան ֆեյսբուքում վիրավորական մեկնաբանություններ գրելը: Բայց նա գրում է «պատգամավոր սարքեցին», «մի ֆրակցիա չի ծառայում պետությանը», որոշում է, թե մարտի 1-ի պատասխանատուն ով է, երբ դատական որեւէ որոշում չկա

Իսկ մեր քաղաքական թիմն այնքան կիրթ է, որ մենք ամեն օր  չենք ասում՝ գիտեք, էս Նիկոլը հղի կնոջը գցեց ավտոյի տակ, այ, այ, այ: Մենք դա անընդհատ մատի փաթաթան չենք սարքում ու ճիշտ ենք անում»:

  • Կիսվել: