ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին․ Ոսկանյան

Մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ պահանջում է իրեն հանձնել հայկական սրբազան հողի նաև հենց այն տարածքը, որտեղ ես կանգնած եմ այս լուսանկարում։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․

«Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։ Հայաստանի ամբողջ ներքին խոսույթը, մեր հանրության և վերնախավերի ուշքն ու միտքն այժմ պետք է դառնա այս և մեր հայրենիքի մնացյալ տարածքների՝ թշնամուն զիջումը բացառող օպերատիվ օրակարգի և դրանից բխող գործուն քայլերի ձեռնարկումը, հակառակ դեպքում՝ մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին»։

  • Կիսվել: