հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք․ Արմեն Սարգսյան

Մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սեպտեմբերի 21-ը պատմական ազգային ձեռքբերում է, քանի որ արդեն 31 տարի է, ինչ Հայաստանը հաստատել է իր անկախությունը:

Ես շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:

Պատմական է մեզ համար այդ անկախությունը, քանի որ ունեցանք փայլուն հաղթանակներ եւ ձեռքբերումներ, ազատագրեցինք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք Արցախում և ստեղծեցինք պետություն. ունեցանք անկախ Հայաստան:

Այս 31 տարիների ընթացքում անցանք բազմաթիվ եւ աննախադեպ դժվարությունների եւ զրկանքների միջով՝ կարողանալով արժանի պատասխան տալ մեր թշնամիներին:

Անկախության գինը թանկ է, որը մենք պետք է պահպանենք ամեն գնով և ժառանգենք մեր սերունդերին:  Չդադարող պատերազմները ևս դրա վկայությունն են. հերոսաբար անմահացած հայորդիների գործը մենք կիսատ թողնել չենք կարող:

Մենք պետք է չհուսահատվենք եւ անձնատուր չլինենք թշնամուն:

Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ եւ միասնական ժողովուրդ, հստակ ազգային գախափար եւ հեռանկար, եթե ուզում ենք ունենալ Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան եւ արժանապատիվ կյանք:

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակը:

31 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարերի երազանքը:

Այսօր՝ անկախության ձեռքբերումից  31 տարի անց, մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք, և բացառապես մեզնից է կախված՝  կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմքի վրա ենք կառուցելու մեր Ապագան...

  • Կիսվել: