ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր դժգոհությունը դատախազի ոչ անաչառ գործունեությունից է. Սերժ Սարգսյանի պաշտպան

Մեր դժգոհությունը դատախազի ոչ անաչառ գործունեությունից է. Սերժ Սարգսյանի պաշտպան

Մենք նրա անձի դեմ ոչինչ չունենք, մեր դժգոհությունը կապված է նրա գործունեության հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Դատարանը գտավ, որ դատախազը պետք է շարունակի աշխատել, սակայն մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ դատախազն անաչառ չէ»,- ասաց Մակինյանը:

Նա նշեց, որ պաշտպանական թիմը շարունակելու է ամեն դատական նիստին ապացուցել, որ մեղադրողն անաչառ չէ:

Անդրադառնալով գործի մանրամասներին՝ պաշտպանն ասաց, որ հարցում է արել Ազգային վիճակագրական ծառայությունից, թե 2013-ին ի՞նչ արժեր դիզվառելիքը, և ստացել է պատասխան, որ այդ ժամանակ մանրածախ վաճառքի գինը եղել է 457-460 դրամ:

«Առաջարկվել է մի գին, որն իրատեսական չէ, և այդ փաստն ուղարկել եմ քննիչին, որպեսզի կցվի գործին, բայց քննիչը մերժել է»,- նշեց նա:

  • Կիսվել: