ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ, կարող են աջակցել խաղաղության գործընթացին. Կոստանյանը՝ Պատրուշևին

Մեր բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ, կարող են աջակցել խաղաղության գործընթացին. Կոստանյանը՝ Պատրուշևին

Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ մեր բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ, կարող են աջակցել խաղաղության գործընթացին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը:

Հիշեցնենք, որ նա նաև հայտարարել էր, թե Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը:

  • Կիսվել: