հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեր ազգային շահին սպառնում է օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը. Սաղաթելյան

Մեր ազգային շահին սպառնում է օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը. Սաղաթելյան

«Երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է մի վարքագիծ, որի արդյունքում գնալով երկրում խորանում է ներազգային անհամերաշխության անդունդը, թունավորվում է երկրի հոգեբանական մթնոլորտը»,- Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ մեր ինքնությունն ամբողջացնող եւ կերտող արժեքների նկատմամբ գիտակցաբար թե անգիտակցաբար՝ արշավանք է սանձազերծվել:

«Իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ մի գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ ներառյալ երկրի սահմանադրական ինստիտուցիոնալ կառույցը»,-հավելեց Սաղաթելյանը:

Նա նաև նշեց, որ մեր ազգային շահի համար սպառնալիք են սկզբունքների, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների եւ վարքագծի անկանխատեսելիությունը և օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը:

  • Կիսվել: