երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պետք է դարձնենք մանկապարտեզներում դաստիարակի աշխատավարձը 200, 250 և 300 հազար դրամ. Փաշինյան

Մենք պետք է դարձնենք մանկապարտեզներում դաստիարակի աշխատավարձը 200, 250 և 300 հազար դրամ. Փաշինյան

Մենք պետք է դարձնենք մանկապարտեզներում դաստիարակների աշխատավարձը 200, 250 և 300 հազար դրամ, բայց պետք է ապահովենք, որ դաստիարակ-մանկավարժները ունենան բարձր որակավորում, այս մասին իր քարոզարշավի շրջանակում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն բարձրաձայնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում առնվազն 300 մանկապարտեզ և 300 դպրոց է կառուցվելու, բացի նրանցից, որ հիմա այս պահին կառուցվում են կամ նախագծվում: 

«Մանկապարտեզներից սկսած երեխաների կրթությունը կազմակերպումելու ենք, բայց մի բան պետք է պայմանավորվենք ձեզ հետ, որ ուսուցչի, դաստիարակի աշխատանքը չպետք է համարենք խնամիով, ծանոթով, բարեկամով ընդունվող աշխատանք, որովհետև դա երեխաների ամենակարևոր փուլն է: Մենք պետք է այդ ուսուցիչ-դաստիարակներին տանք բարձր աշխատավարձ: Այսօր մեր մանկապարտեզներում ստանում են 25, 30, 40 հազար դրամ: Ոչ, մենք պետք է դարձնենք այն 200, 250 և 300 հազար դրամ, բայց պետք է ապահովենք, որ դաստիարակ-մանկավարժները ունենան բարձր որակավորում»,- ընդգծել է Փաշինյանը:

  • Կիսվել: