ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին. ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար

Պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին. ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպումը՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։ Այդ մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, տեղեկացնում է Report-ի վրացական ծառայությունը:

Խոսելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորության մասին՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը կայունացնող դեր խաղալու տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։

«Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությունը խթանելու համար»,- ասել է նա։

Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է:

  • Կիսվել: