երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պարտավոր ենք Արցախը ճանաչել որպես սուբյեկտ, որից հետո նա իրավասու է անցկացնել նոր հանրաքվե. ՀԴԿ նախագահ

Մենք պարտավոր ենք Արցախը ճանաչել որպես սուբյեկտ, որից հետո նա իրավասու է անցկացնել նոր հանրաքվե. ՀԴԿ նախագահ

Մինչեւ մենք չճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմից դուրս, որը նա արել է իրավական ճանապարհով, մենք երկրորդ, երրորդ քայլերն անելու  հնարավորություն չունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախգահ Արամ Գ. Սարգսյանը:

«Մենք պարտավոր ենք Արցախը ճանաչել որպես սուբյեկտ, որից հետո նա իրավասու է անցկացնել նոր հանրաքվե, որոշել՝ ինքը մնում է որպես անկախ հանրապետություն, կամ միավորվում է Հայաստանի հետ, կամ երրորդ որոշումն է ընդունում:

Մենք պետք է ձգտենք, որ այս հարցում հայության միասնությունը ձեւավորվի եւ դա միջազգային հանրության համար դառնա տեսանելի փաստ: Այդ պարագայում է, որ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ եթե գործող իշխանությունները չեն ճանաչում, որ Արցախն Ադրբեջանից անկախ սուբյեկտ է, ապա մենք պետք է դա անենք՝ քաղաքական ուժերը, հասարակական կառույցները, անհատները: Եթե դա չենք անում, ստացվում է, որ համաձայն ենք Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականության հետ»,-ասաց ՀԴԿ ղեկավարը:

  • Կիսվել: