երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մենք միայնակ ենք թշնամու առաջ. Պետրոսյան

Մենք միայնակ ենք թշնամու առաջ. Պետրոսյան

Սիրելի ժողովուրդ, դուք պատվով կրում եք ոչ միայն Գեղարքունիքի, այլև ողջ պետության պահպանման գործը, որն իշխանությունը թողել է միայն ժողովրդի վրա։ Այս մասին այսօր Սոթքում Տավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք միայնակ ենք թշնամու առաջ, բայց դա չի նշանակում, որ մենք անզոր ենք, հակառակը, մենք շատ զորեղ ենք, որովհետև ունենք մեկս մյուսին։ Հողը պատկանում են նրան, ով ապրում է այդտեղ։ Դուք այսօր այն հերոսական ժողովուրդն եք, որը այս հողը պահում է հայկական, հակառակ դեպքում իշխանությունները րոպե առաջ այն հանձնած կլինեին»։ Սուրեն

Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ շարժումը մի քանի քայլ է հեռու հաղթանակից:

 

  • Կիսվել: