ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք մի նոր զինվոր ունենք քաղաքապետարանում. Ավինյան

Մենք մի նոր զինվոր ունենք քաղաքապետարանում. Ավինյան

Մենք պետք է խորապես վերանայենք մեր մոտեցումը եկամուտների հավաքագրմանը եւ այլ տրամաբանություն ու ռեֆորմներ իրականացնենք այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Ինչ վերաբերում է պետական այլ կառույցների հետ աշխատանքին, վստահեցնում եմ, որ մենք մի նոր զինվոր ունենք քաղաքապետարանում, որը շատ երկար աշխատել է այդ մարմինների հետ, վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը կառավարության եւ այլ մարմինների հետ բարելավվելու է»,-ասաց նա:

Հարցին, թե որոնք են այն ուղղությունները, որոնք ինքն է համակարգելու, Ավինյանը պատասխանեց. «Դրանք 5-ն են. Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Այսինքն թաղաապետերի հետ ինտենսիվ շխատանքը միկրոմակարդակում, բոլոր այն խնդիրների լուծումները, եորոնք ծառացած են թաղապետարանների առաջ: Երկրորդ բլոկը շինբարեկարգման բլոկն է, երրորդը կանաչապատման բլոկն է, չորրորդը բլոկը կանաչապատումն եւ իհարկե, հաշվի ռնելով իմ փորձը՝ կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խշոր ծրագրերը, որտեղց իմ ներդրումը կարծում եմ՝ դրական կլինի»:

  • Կիսվել: