Մենք գոռում ենք խաղաղություն, ադրբեջանցին նվաճում է մեր հողերը. Թովմասյան
ԱԱԾ-ն նույն Տեղ գյուղի մասով օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ ինչ-որ քայլեր չեն իրականացնում, որպեսզի էսկալացիա չլինի, հիմա քայլեր չիրականացրեցին, բայց էսկալացիա, այնուամենայնիվ, փոքր մասշտաբով եղավ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հիմա անընդհատ խոսել, որ մենք ոչինչ չենք անում, որ պատերազմ չլինի, ես կարծում եմ՝ ՀՀ-ն եւ ՀՀ զինված ուժերն ունեն մեկ քայլ անելու անհրաժեշտություն ու պարտականություն՝ այն է՝ երեկվանից ավելի հզոր լինել ու երեկվանից ավելի լավ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, որովհետեւ որեւէ մեկը դա չի անելու մեր փոխարեն: Դուք գիտեք, որ կան եւ ԵՄ դիտորդներ, եւ ռուս զինծառայողներ այդ տարածքում, բայց որեւէ մեկի ներկայությունը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները չի զսպում:
Հետեւաբար, ոչ ոք մեզնից բացի, մեր հողը չի պաշտպանելու: Մենք պետք է պատրաստ լինենք, մենք չենք կարող խաղաղություն գոռալով պաշտպանել մեր հողը. մենք գոռում ենք խաղաղություն, իրենք նվաճում են մեր հողերը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:



