Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, մեր նպատակը իմպիչմենտն է. Սարգսյան
Այսօր դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իմպիչմենտի օրակարգը մնում է, իրենց նպատակն ու ծրագրի բաղկացուցիչ մասը դա է:
՛՛Մեր սկսած իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հիմք չդարձավ ընդդիմության մոտ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի, և չի նշանակում, որ մեն չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել: Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, մեր նպատակը իմպիչմենտն է։ Իմպիչմենտի օրակարգը մնում է մեր նպատակն ու ծրագրի բաղկացուցիչ մասը: Եթե եղավ ընդդիմադիր կոնսոլիդացիա, հաջողությունը գրեթե 100%-ով ապահովված է՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց:
Իսկ երբ լրագրողները նրան դարձյալ հարցրին իմպիչմենտի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման մասին, Սարգսյանը նշեց. ՛՛Ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր մի տվեք, Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք: Ավելի լավ է մի հատ ստորագրություն դնել, քան հավերժ անիծել էս իշխանություններին։ Ով դա չի ընկալում, իր գործն է, իսկ իմպիչմենտը մնում է մեր օրակարգում՛՛:
Ինչ վերաբերում է 2018-ի իրադարձություններին, Սերժ Սարգսյանն ասաց. ՛՛2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, համբերությամբ լցվեք, մի անգամ կխոսեմ՝ ուղիղ եթերում՛՛:
Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությանը:
՛՛Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է վարել, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից: Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ կամ գործողություն չէ։ Եթե հետաքրքրվեք պատերազմների պատմությամբ, կտեսնեք, որ կապիտուլյացիան շարունակական երևույթ է: Կապիտուլյացիայի ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվի այդ թուղթը ստորագրած իշխանությունը՛՛,-ասաց նա


