երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու․ Սաղաթելյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու․ Սաղաթելյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ այս շարժման առաջնորդը: Առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառալով այն հարցին, թե ո՞ր պահին որոշվեց, որ ինքը շարժման առաջնորդն է:

Անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե  ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն կասի  համաժողովրդական շարժումը ինչ արդյունքներ է տվել, Սաղաթելյանը ասաց․

«Կարծում եմ Սերժ Սարգսյանը շատ հստակ է ասել, այդ հարցին էլ ես հաստակ պատասխանեցի․ մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու, մենք հավաքվել ենք գաղափարի ու նպատակի շուրջ և բոլոր նրանք, ովքեր կրում ենք այդ գաղափարը և պատրաստ են այն հասցնել իր հաղթական ավարտին, այս շարժման առաջնորդն են»։

  • Կիսվել: