շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք ցանկանում ենք մեր հարեւանների հետ խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են եվրոպական որոշ երկրներ․ ՀՀ Վարչապետ

Մենք ցանկանում ենք մեր հարեւանների հետ խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են եվրոպական որոշ երկրներ․ ՀՀ Վարչապետ

Ոչ ոք Հայաստանի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը կասկածի տակ չի դնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները լի են քաղաքական եւ քաղաքացիական վճռականությամբ։ Նրանք պատրաստ են պաշտպանել հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իսկ իշխանությունների խաղաղ օրակարգը, նրա խոսքով, կայանում է որոշ ժամանակ անց հարեւան երկրների հետ նորմալ ու բավականին կառուցողական երկխոսության ապահովման մեջ։

«Մենք ցանկանում ենք մեր հարեւանների հետ խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են եվրոպական որոշ երկրներ»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: