հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու առիթ չունենք, մենք ամաչելու բան չենք արել․ Սերժ Սարգսյան

Մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու առիթ չունենք, մենք ամաչելու բան չենք արել․ Սերժ Սարգսյան

Այսօր Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը կրկնել է բրիտանացի հայտնի հաղորդավար Սթիվեն Սակուրի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցը․ «Արդյոք նա պատրաստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի՝ այսպես կոչված ռազմական հանցագործությունների համար» և հետաքրքրվել Սարգսյանից՝ ո՞րը կլիներ այդ հարցին նրա պատասխանը։

«Իսկ ինչո՞ւ մենք պետք է ներողություն խնդրենք աԱդրբեջանից։ Այն բանի համար, որ մենք հետևելով օրենքի տառին, փորձում ենք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնք։ Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշել։ Այն բանի համա՞ր, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում ու այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։1992 թվականին օր է եղել, որ մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է արձակվել Ստեփանակերտի վրա, այդ բանի համա՞ր ներողություն խնդրենք։ Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք։ Մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և երգեինք՝ Ստեփանակերտ, Ստեփանակերտ։ Այ էդ ժամանակ մենք պետք է ներողություն խնդրեինք, բայց ոչ Ադրբեջանից, այլ այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից։ Մենք որևէ ամաչելու բան չենք արել, որ ներողություն խնդրենք», -արձագանքեց Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: