հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկ տարի է ուզում եք, որ ձեզ խփեն․ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև նոր միջադեպ տեղի ունեցավ (տեսանյութ)

Մեկ տարի է ուզում եք, որ ձեզ խփեն․ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև նոր միջադեպ տեղի ունեցավ (տեսանյութ)

Քիչ առաջ խորհրդարանում կրկին միջադեպ տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Ճեպազրույցից հետո ԱԺ փոխխոսնակը մոտեցավ Մարուքյանին.

«Ամսի 16-ին մեզ վրա գրանատ են շպրտել, ես վիրավորվել եմ, դուք չեք եկել»,-հայտարարեց նա:

ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը ստել է՝ նշելով, որ «2018 թվականի հայտնի օրերին, երբ մարդկանց փողոցում ծեծում էին, ինքն SMS է գրել Մարուքյանին ու մյուսներին, սակայն վերջիններս դուրս չեն եկել շենքից»:

Կողմերը բանավիճեցին նաև ծեծկռտուքի թեմայով: Մարուքյանը հայտարարեց, որ իրեն հետևից խփել են:

«Ոչ մեկը ձեզ հետևից չի խփել, տեսանյութ կա։ Դուք ուզում էիք, որ Ձեզ խփեին: Դուք էս մի տարի ա ուզում եք, որ Ձեզ խփեն, ամեն ինչ անում եք դրա համար»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

«Նայեք ում հետ գործ ունենք։ Սաղ երկրագունդը նայել ա, Ալեն Սիմոնյանն ասում ա, որ չեն խփել»,-մի քանի անգամ կրկնեց Մարուքյանը՝ մատնաշելով Սիմոնյանին:

 

 

 

 

  • Կիսվել: