կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ միլիոն 920 հազար եվրոյի պայմանագրեր՝ եռամյա աշխատանքների իրականացման համար

Մեկ միլիոն 920 հազար եվրոյի պայմանագրեր՝ եռամյա աշխատանքների իրականացման համար

Կովկասի բնության հիմնադրամը  /CNF/, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ  կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից  բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության  ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո: Ըստ  պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին / 765.000 եվրո/, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին /480.000 եվրո/, «Դիլիջան» ազգային պարկին /495.000 եվրո/  և «Արփի լիճ» ազգային պարկին /180.000 եվրո/,որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։

 Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից: CNF-ը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:

  • Կիսվել: