երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Նարեկ Ղահրամանյան

Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Նարեկ Ղահրամանյան

Այն, որ ոչ միայն օգոստոսի 8-ից հետո, այլև մինչև դա, օրինակ, Սյունիքի սահմաններին երկու կողմից ոչ մի կրակոց չի եղել, դա արդեն շատ բանի մասին է փաստում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

«Իմ ինֆորմացիայով՝ Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են: Սա շատ ցցուն փաստ է այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 8-ի պայմանագիրը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ սյունեցիների վերաբերմունքին՝ պատգամավորը նշեց՝ քանի որ Կապանից է, մշտապես շփվում է մարզի բնակիչների հետ, և հիմա իրավիճակից գոհ են:

«Մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ: Բնական է, որ հատկապես Սյունիքի մարզը, որ 1988-ից սկսած՝ պատերազմական գործողություններ է տեսել, և մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կրակոց չլինի, իհարկե գոհ են այս իրավիճակից: Բայց թերություններ կան, և պետք է շտկվեն»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: