շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեղավոր ենք, լավ չենք աշխատել, բայց մտածեք՝ դուք ինչ եք արել․ Աղվան Վարդանյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Մեղավոր ենք, լավ չենք աշխատել, բայց մտածեք՝ դուք ինչ եք արել․ Աղվան Վարդանյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Ինչ պետք է անի, որ հասկանանք՝ ազգագործան, պետականակործան պատուհաս է, պարզ հարց է առաջանում ՝ ինչու չի հեռանում, մնում է, որ ի՞նչ անի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին և պայքարի արդյունքներին՝ Վարդանյանը ասաց․

«Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, բայց չենք ապահովել լայն հանրային աջակցություն, ուրեմն լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք։ Մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք՝ դուք ինչ եք արել, մոռացեք՝ իշխանության հարց չկա, պետության, արժանապատվության հարց է»։

Խոսելով Վեհափառի և նախկին նախագահների հանդիպումից՝ Վարդանյանը ասաց, որ կաթողիկոսի խոսքը չի կարող անհետևանք մնալ և սպասում են հաջորդ հանդիպումներին։

«Հանդիպեք նույն կազմով, խնդիրը ձևակերպեք՝ ճիշտ, որ պետք է հեռանա։ Ամենամութը լուսաբացից առաջ է, լույսը բացվելու է՝ ինչ էլ անեն սրանք կամ սրանց հովանավորողները»,- նշեց Վարդանյանը։

  • Կիսվել: