շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայրաքաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ առկա է ամբողջական կադաստրային տեղեկատվություն․ քաղաքապետ

Մայրաքաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ առկա է ամբողջական կադաստրային տեղեկատվություն․ քաղաքապետ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվել է մայրաքաղաքի գլխավոր հատակագծից։

«Իշխող ուժն ունի՞ Երևանի գլխավոր հատակագծի հետ կապված պլաններ, ի՞նչ մասնագետներ է ներգրավում, ո՞ւր է հասել այդ պրոցեսը»,- հարցրել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ այս կապակցությամբ տարվում են աշխատանքներ։ Ըստ նրա, կա ամբողջական կադաստրային տեղեկատվություն, որ մուտքագրվում է համակարգ. «Երևաննախագիծը» աշխատում է նախագծի ելակետային տվյալների վրա, որ ստացել է տարբեր գերատեսչություններից»։

  • Կիսվել: