երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
«Մայր Հայաստանն» աջակցում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը. Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստանն» աջակցում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը. Մանուկ Սուքիասյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ամբիոնին մոտեցան խմբակցության բոլոր անդամները։ Նրանց ձեռքին պաստառներ էին` «Դեմ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ։

«Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ զիջումները, կլինի պատերազմ։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է»,– իր ելույթում ասաց Մանուկ Սուքիասյանը։

Նա կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի բացառապես հանրաքվեի միջոցով, որևէ այլ տարբերակը սահմանադրության խախտում է։
«Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե, երևի այնպես, ինչպես Արցախի հարցում տեր կանգնեց»,– ասաց նա։
Սուքիասյանը հավելեց, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն աջակցում է Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու նրա առաջ քաշած պահանջներին։
Խմբակցության ղեկավարը կոչ արեց նաև Երևանի ու Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու անդամներին հստակ դիրքորոշում հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։

  • Կիսվել: