հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայկական ավիաընկերության նորամուտ կլինի. Պապիկյան

Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայկական ավիաընկերության նորամուտ կլինի. Պապիկյան

Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի քննարկմանը հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում նորամուտ կունենանք. նոր ավիաընկերություն կլինի: Մայիսի վերջին-հունիսի սկզբին նախատեսվում է տալ աշխատանքի մեկնարկը:

 

«Հաշվի առնելով իրենց գովազդային և այլ իրավունքները՝ հիմա չեմ կարող հնչեցնել անուն, բայց դա միջազգային համագործակցության շրջանակում է՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսվում է մեր կողմից, և դաշտը բաց է»,- ասաց Պապիկյանը:

  • Կիսվել: