շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարուքյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին

Մարուքյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մասնակցում է Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին (ALDE Congress 2022) Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Այստեղ են ԵՄ հանձնաժողովի և պառլամենտի անդամներ, եվրոպական քաղաքական ուժերի ղեկավարներ։ Համաժողովի օրակարգում Դաշինքի նոր նախագահի ընտրության հարցն է, ինչպես նաև համաեվրոպական նշանակության հարցեր:

Բնականաբար, օրակարգը ծանրաբեռնված է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա հետևանքների մասին քննարկումներով, իսկ իմ պարագայում, օրակարգում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա գործընթացի մարտահրավերներն ու հայկական կողմի ջանքերի և մոտեցումների ներկայացումը եվրոպացի մեր գործընկերներին՛՛,-գրել է Մարուքյանը:

 

  • Կիսվել: