հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտուն Գրիգորյանը կվերցնի մանդատը

Մարտուն Գրիգորյանը կվերցնի մանդատը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ Նա մասնավորապես գրել է. <<Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։
Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։

Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։

Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։
Շնորհակալ եմ>>։

Նշենք, որ Ազգային ժողովի «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել հունիսի 21-ին:

Հիշեցնենք, որ Վանեցյանը ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին հետո միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Նա նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով գյումրեցի է՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու։

  • Կիսվել: