ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը

Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և օգտակար կլիներ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
 

«ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ բարձր է: Մենք նման կոոպերացիայի մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կարծում ենք, որ դա օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար», - հայտարարել է Զախարովան:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հրավերով որպես հյուր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

  • Կիսվել: