երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարդը պետք է լինի տվյալ քաղաքական կուրսի կրողը. Գեւորգ Պապոյանը՝ կադրային նշանակումների մասին

Մարդը պետք է լինի տվյալ քաղաքական կուրսի կրողը. Գեւորգ Պապոյանը՝ կադրային նշանակումների մասին

Կադրերի հարցում մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունը միշտ առաջին տեղում է, բայց եթե քաղաքական նշանակումների  մասին ենք խոսում, ապա բնականաբար մարդը պետք է լինի տվյալ քաղաքական կուրսի կրողը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պաշտոնների նշանակելիս ինչ չափորոշիչներով է առաջնորդվում:

«Եթե մարդը քաղաքական կուրսի կրողը չէ եւ չի հավատում այդ կուրսին, ինքը կարող է լինել աշխարհում լավագույն մասնագետը, բայց ինքը չի կարողանա իրականացնել դա»,-ասաց նա:

Պապոյանը հավաստիացրեց, որ կառավարության բոլոր նախարարները մշտապես կրել են վարվող քաղաքական կուրսը:

«Նախարարությունում վարչության պետերի պաշտոններում նշանակումների համար հենց հիմա հայտարարված են մրցույթներ, կհայտարարվեն շուտով նոր մրցույթներ: Բնականաբար, վարչության պետ դառնալու համար շատ կոնկրետ  պահանջներ կան, որոնք վերաբերում են եւ փորձառությանը, եւ գիտելիքներին: Իսկ փոխնախարարները քաղաքական նշանակումներ են»:

  • Կիսվել: