երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդու իրավունքների ինսիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է․ Մարուքյան

Մարդու իրավունքների ինսիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտում է կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն: Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

 

«Խնդիրը ինստիտուցիոնալ է: Այսօր Մարդու իրավունքների ինսիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է: Կարծում եմ, այդ նախագիծը խորհրդարանում կտապալվի»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը չբացառեց, որ իշխանական որոշ պատգամավորներ ևս դեմ կքվեարկեն այդ նախագծին:

  • Կիսվել: