հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարդու առողջական վիճակից օգտվելը մեղք է. Արզումանյանը՝ Սասունյանի մասին

Մարդու առողջական վիճակից օգտվելը մեղք է. Արզումանյանը՝ Սասունյանի մասին

«Բազմաթիվ նամակներ եմ ստանում Հարութ Սասունյանի հարցազրույցը մեկնաբանելու խնդրանքով։ Ես հասկանում եմ, որ պարոն Սասունյանը վերջին տարիներին լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և կարծում եմ, մարդու առողջական վիճակից օգտվելը մեղք է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով «The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանի հարցազրույցին, որտեղ նա առաջին անգամ մանրամասներ է ներկայացնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր մի քանի հանդիպումների մասին։

Արզումանյանը գրել է. «Ես պարոն Սասունյանին առողջություն եմ մաղթում և հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կրկին կվայելենք պարոն Սասունյանի խոր վերլուծական միտքն իր առաջնորդողներում, ինչպես դա անում էինք տարիներ առաջ»:

Հիշեցնենք, որ հարցազրույցում Սասունյանը պատմում է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բանավեճից հետո ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն իրեն սպառնացել  կախաղանով․ «Ալիկ Արզումանյանը թևիցս բռնելով՝ սկսեց հետս քայլել ու ասաց․ «Պարոն Սասունյան, Դուք իմանում եք, չէ՞, որ Հայաստանը երրորդ աշխարհի երկիր է»։ Ես շատ լավ հասկանում էի, թե ինչ ասել է՝ երրորդ աշխարհի երկիր, բայց հստակ էր, որ ինչ-որ պատգամ ուներ, և ուզեցի հասկանալ այն։ Հարցրեցի՝ պարոն Արզումանյան, ի՞նչ նկատի ունեք, ինչ-որ պատգա՞մ ունեք։ Ասաց. «Այո, ունեմ: Երրորդ աշխարհի երկրների մեջ եթե որևէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված»։

  • Կիսվել: