հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մակրոնը Ալիևին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժը

Մակրոնը Ալիևին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Մակրոնը խոսել է հումանիտար կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին տուժած բնակչության մոտ անարգել մուտք ապահովելու հրատապության մասին։
Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու մտադրության մասին։

Անդրադառնալով տարածաշրջանում «օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման» առնչությամբ Ադրբեջանի մտահոգություններին ՝ երկու նախագահները կարեւորել են գործող նորմերի պահպանումը:

«Ի վերջո, Մակրոնն ու Ալիևի պայմանավորվել են շարունակել բանակցությունները շահագրգիռ կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կխոսեն միմյանց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: