շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան

ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան

Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Չեն կարողանում նաև ներգրավվել մեր գործընկեներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։

Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա հերթական ձախողումն է ընտրած կուրսի», - հայտարարեց Քոչարյանը։
 

Նա նշեց, որ վերջին իրադարձությունների ներքո Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել է։

Երկրորդ նախագահի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից։

«Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, ուղղակի հանցավոր անգործություն է։ ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։

Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված», - հայտարարեց Քոչարյանը։

  • Կիսվել: