ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանին աջակցելու կարևորությունը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանին աջակցելու կարևորությունը

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նա ընդգծել է, որ աջակցությունը Հայաստանին կարևոր է։

ԱԳ նախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո ԵՄ-ը կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

՛՛Մենք չպետք է մոռանանք ժողովրդավար Հայաստանը, որն այսօր խոցելի է՛՛,-ասել է Ժան Ասելբորնը։ Այս համատեքստում նա ողջունել է հոկտեմբերին Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելության տեղակայելու ԵՄ որոշումը։

  • Կիսվել: