ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Լուսավոր Հայաստանն» այցելել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատուն

«Լուսավոր Հայաստանն» այցելել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատուն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Հաագա այցի շրջանակներում այցելել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատուն, հանդիպել դեսպան Տիգրան Բալայանին և դեսպանատան անձնակազմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան կողմից իրականացվող ակտիվ աշխատանքը Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունների և խորհրդարանների հետ` հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի, շարունակվող օկուպացիայի և ռազմագերիների վերադարձման հարցերի ուղղությամբ։

  • Կիսվել: