չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վերականգնել ավտոբուսներով երթևեկությունը

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վերականգնել ավտոբուսներով երթևեկությունը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում որոշման նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով արտակարգ դրության ռեժիմով նախատեսված որոշ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին։

Մասնավորապես, ԼՀԿ-ն առաջարկում է սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ իրականացնել ուղևորափոխադրում Երևանի մետրոպոլիտենով, վերականգնել ավտոբուսներով երթևեկությունը, թույլատրել սպորտային, տնտեսական, շինանյութի վաճառքի կետերի գործունեությունը, մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի գործունեությունը, կահույքագործական աշխատանքների թույլատրում, օրթեզավորման կենտրոնների վերաբացում։ «Լուսավոր Հայաստանի» առաջարկների մասին որոշման նախագիծը խորհրդարանում չի քննարկվելու և միայն քննարկվելու։

ԱԺ հատուկ նիստը շարունակվում է, և ԼՀԿ-ի առաջարկների քվեարկությունը կկայանա ընդմիջումից հետո։ժ

  • Կիսվել: