շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լինելու եմ Ձեր մունիցիպալ Օմբուդսմանը. Խաժակյանը շարունակելու է Երևանի քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգը

Լինելու եմ Ձեր մունիցիպալ Օմբուդսմանը. Խաժակյանը շարունակելու է Երևանի քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգը

Որո՞նք են լինելու քաղաքային խնդիրների վերաբերյալ անելիքներս. Անկախ այն հանգամանքից, որ ես ներկայացված չեմ լինելու Երևանի ավագանիում, համարում եմ, որ այն խնդիրները և առաջարկները, որոնք բարձրաձայնել եմ 2017 թվականից սկսած շարունակում են լինել արդիական։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու արդեն նախկին անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Որոշել եմ շարունակել Երևանի քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգը այնպես, ինչպես դա արել եմ ընդդիմադիր ավագանու անդամի կարգավիճակում։ Ինձ համար առաջնահերթ են քաղաքային խնդիրների լուծումները, ուստի ում գործունեությունը չբխի այդ տրամաբանությունից, անդրադառնալու եմ՝ անկախ որ ուժից և ով դա կիրականացնի։

Լինելու եմ Ձեր մունիցիպալ Օմբուդսմանը»,-հավելել է նա:

  • Կիսվել: