կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լիլիթ Մակունցը՝ նախարար Արայիկ Հարությունյանից հրաժարական պահանջելու մասին

Լիլիթ Մակունցը՝ նախարար Արայիկ Հարությունյանից հրաժարական պահանջելու մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ նիստից հետո «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարար Արայաիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ պահանջներին։

Նրա խոսքով՝  նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանի լիազորություննների դադարեցման հարց չի քննարկվել։ 

Հարցին՝ գո՞հ են Հարությունյանի աշխատանքից, նա պատասխանեց․

«Մենք անձերի, թեկնածուների չենք քննարկել, մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, և որպես պետական այրեր ինչպես ենք պատկերացնում ու ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությամբ ՀՀ տվյալ ոլորտների զարգացումը»։

  • Կիսվել: