շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հանրահավաքի կազմակերպման պատճառները անհիմն են․ Մակունցը՝ ԲՀԿ-Հայրնեիք-ՀՅԴ հանրահավաքի մասին

Հանրահավաքի կազմակերպման պատճառները անհիմն են․ Մակունցը՝ ԲՀԿ-Հայրնեիք-ՀՅԴ հանրահավաքի մասին

Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին անդրադառնալով՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իր համար հանրահավաքի կազմակերպման համար բերած ընդդիմադիրների պատճառները անհիմն են:

Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը և ընդդիմության քննադատություններին:

«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել, թե մեր պետությունն ինչպես կարող է ունենալ զարգացման ռազմավարություն, կարելի էր սպասել, որ այսպիսի արձագանք կտան»,- նշեց Մակունցը:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցանկացած ծրագրի ղեկավարումն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ, հատկապես պետության առաջնորդներն իրենց առջև պետք է ունենան այդպիսի նպատակներ:

 

  • Կիսվել: