շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Լիբանանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած հարձակման առնչությամբ

Լիբանանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած հարձակման առնչությամբ

Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:

Լիբանանի ԱԳ հայտարարությունը ներկայացնում է հայկական «Ազդակ»-ը: «Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների առնչությամբ և ցավ հայտնել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը: Անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: