ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոհանին շնորհավորել է ՀՀ անկախության oրը. Շնորհավորանքի ուշացման մեջ քաղաքական ենթատեքստեր պետք չէ փնտրել` ԱԳՆ-ն հանգստացնում է «շահագրգիռ» ուժերին

Ռոհանին շնորհավորել է ՀՀ անկախության oրը. Շնորհավորանքի ուշացման մեջ քաղաքական ենթատեքստեր պետք չէ փնտրել` ԱԳՆ-ն հանգստացնում է «շահագրգիռ» ուժերին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 29-րդ ամյակի առթիվ, որը տեղադրված է ԻԻՀ նախագահական կայքում: ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված առանձին ուղերձներում Ռոհանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային օրվա առթիվ և հույս է հայտնել, որ Թեհրանի եւ Երեւանի հարաբերությունները կընդլայնվեն եւ կխորանան՝ երկու ժողովուրդների շահերին համապատասխան։
 
Նշենք, որ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձի ուշացումը «խուճապ» առաջացրեց որոշ քաղաքական և վերլուծական շրջանակներում, նրանք շտապեցինք նշել, որ առաջին անգամ Իրանը չշնորհավորեց ՀՀ անկախության տարեդարձը` բացատրելով դա նոր իշխանությունների վարած անբարենպաստ քաղաքականությամբ, որը հանգեցրել է Երևանի և Թեհրանի հարաբերությունների «սառեցմանը»:
 
Ըստ այդ «վերլուծությունների» Իրանի «նման վերաբերմունքի» պատճառը նա է, որ Հայաստանը դեսպանություն է բացել Իսրայելում, ինչը դուր չի եկել Թեհրանին:
 
Մինչդեռ ինչպես InfoPort.am-ի խնդրանքով պարզաբանեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը, անհանգստանալու առիթ բնավ չկա.
 
«Անցյալ տարիներին էլ Իրանը ՀՀ անկախության տարեդարձը շնորհավորել է մի քանի օր անց միայն, և այդ ուղերձները ավելի ուշ են ավելացվել կայքում տեղադրված այլ ուղերձներին»:
 
Օրինակ անցյալ տարի ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը եղել է դարձյալ սեպտեմբերի 24-ին, իսկ նախանցած տարի` սեպտեմբերի 24-ին:

  • Կիսվել: