շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՀԿ-ն նորից շրջանառության մեջ կդնի իր մերժված նախագիծը

ԼՀԿ-ն նորից շրջանառության մեջ կդնի իր մերժված նախագիծը

Այսօր ԱԺ-ում Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց.

«Բնականաբար, «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու նախագծին, սակայն երեկ քննարկման ժամանակ նմանություն էր տարվում մեր ներկայացրած նախագծի միջև, որոնք իրականում չկան, միակ նմանությույնն այն էր, որ նույն օրենքում էին փոփոխություն իրականացնում, այնինչ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր պետության պոզիտիվ պարտավորությունը իրականացնել յուրաքանչյուր զինծառայողի առջև, ում առողջությանը վնաս է հասցվել` անկախ դրա ծանրությունից, այսինքն`հաշմանդամության խմբից, և առանց որևէ հիմնավորման իշխող խմբակցությունը դեմ է քվեարկել, ես պետք է պնդեմ, որ այդ նախագիծը նորից շրջանառության մեջ դրվի, որովհետև այստեղ գաղափարական տարբերություն կա, նաև հուսով եմ, որ նաև Սահմանադրության այն պահանջը, որը տարբերակում չի դնում հաշմանդամության խմբերի միջև, մենք միասին կվերականգնենք արդարությունը»:
 

Ընդդիմության նախագծով առաջարկվում էր փոխհատուցել երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներին, այն կառավարություն մերժել էր` խոստանալով, որ փոխհատուցվողների շրջանակը կընդլայնի:

Իր առաջարկած փոփոխություններով փոխհատուցում կստանան հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողները, իսկ փոխհատուցումը տրվելու է, այսպես կոչված, «1000 դրամների» հիմնադրամից:

  • Կիսվել: