չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արցախում  բնակավայրերի հրետակոծությունը կարելի է որակել  որպես ռազմական հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար

Արցախում բնակավայրերի հրետակոծությունը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Արցախում խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը որակել է որպես ռազմական հանցագործություն։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա բնակավայրերի շարունակական հրետակոծությունը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը և այն կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: