չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ հարցում արմատական տեղաշարժ չկա, սակայն լավատեսությունը մնում է. Զախարովա

ԼՂ հարցում արմատական տեղաշարժ չկա, սակայն լավատեսությունը մնում է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ որեւէ արմատական տեղաշարժ չկա, սակայն լավատեսությունը մնում է։

Նա նշել է, որ Մոսկվան կողմ է հանդես գալիս «այդ ձգձգված երկարատեւ ճգնաժամի կարգավորմանը բանակցությունների ճանապարհով»։

«Մենք հնարավոր ամեն ինչ կանենք՝ որպես հարեւան-երկիր, որպես երկիր, որին կապում են բարեկամության, փոխգործակցության եւ համագործակցության երկարատեւ պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի մեր կառուցողական ներդրումն ունենանք»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է Ռուսաստանի դերը՝ որպես միջնորդի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքին։

  • Կիսվել: