ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. Կանադայի ԱԳՆ

ԼՂ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. Կանադայի ԱԳՆ

 

Կանադայի Հայկական ազգային հանձնաժողովին (ANCC) ուղղված նամակում Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը պարզաբանել է երկրի դիրքորոշումն Արցախյան հարցի վերաբերյալ, տեղեկացնում է ANCC-ն։

Հանձնաժողովը նշում է, որ, չնայած Twitter-ում դիվանագիտական անպատասխանատու եւ միակողմանի գրառման, որը հրապարակել է Անկարայում Կանադայի դեսպանությունը՝ Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո, նախարարը հայտարարել է, որ Կանադան լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ինքնորոշման սկզբունքին։

Շամպանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Կանադայի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռական եւ հետեւողական գործունեության վրա, որն ուղղված է բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելուն, եւ մեր դիրքորոշումը չի կանխորոշում այդ գործընթացի ելքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ ցանկացած բանաձեւ պետք է նկատի ունենա Հելսինկյան եզրափակիչ դրույթը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ANCC-ը նամակ էր հղել Կանադայի ԱԳՆ ղեկավարին, որտեղ մտահոգություն էր հայտնել Անկարայում Կանադայի դեսպանության թվիթերյան գրառմանառնչությամբ։

 Կանադայի դեսպանությունը թվիթերյան էջում աջակցություն էր հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ չէր ճանաչել Արցախում անցկացված ազատ եւ արդար ընտրությունները։

 

  • Կիսվել: