Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սյունիքի հետ կապված շատ վտանգներ է տեսնում
Այսօր Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն եկել է։
՛՛Դե ուրեմն, ասեք՝ Փա՛ռք քեզ, Տե՛ր Աստված՛՛,-նշեց Տեր-Պետրոսյանը
Լրագրողների հարցին՝ ի՞նչ վտանգներ է տեսնում Սյունիքի հետ կապված, նա կարճ արձագանքեց. ՛՛Շատ վտանգներ եմ տեսնում՛՛:
Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոր տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։


