Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։


