Լևոն Քոչարյանը ուշացել է ԱԺ նիստից. կերդվի ավելի ուշ
ԱԺ պատգամավորներն այսօրվա նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս մահացած պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հիշատակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը նիստին ներկա չէր։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ Լևոն Քոչարյանը ճանապարհին է և կերդվի ավելի ուշ․ «Պարոն Քոչարյանը ճանապարհին է, խնդրում ենք նկատի առնել սա, ընթացքում կգա»։