շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին

Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին

Լեռնային Ղարաբաղ տերմին գոյություն ունի, այն գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, և դրա տակ ստորագրել է նաև Իլհամ Ալիևը։

Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: