երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

 ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական պատվաստանյութով։ Այս մասին ԱԺ փոխխոսնակը գրել է ֆեյսբուքում։
 
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է
բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար):
 
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:
 
 

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։

  1. 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից,
  2. Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար,
  3. Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00,
  4. Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

  • Կիսվել: