կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Լավրովը, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով, սերտ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ

Լավրովը, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով, սերտ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով, սերտ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակասությունների կարգավորումը պետք է լուծվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: 

  • Կիսվել: